ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Քաղաքական ճնշման, թե օրինական ճանապարհով Թուրքիան ստիպված է վերադարձնել

Քաղաքական ճնշման, թե օրինական ճանապարհով Թուրքիան ստիպված է վերադարձնել
07.12.2013 | 17:32

«Հայ-արաբական իրավական» խորհուրդը, որ ողջ աշխարհով մեկ աշխատանքներ է իրականացնում Հայոց ցեղասպանության ճանաչման և իրավական փոխհատուցման ուղղությամբ, այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների պաշտոնյաների հետ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց խորհրդի գլխավոր քարտուղար Վահե ՄԱՀՇԻԿՅԱՆԸ: «Մեր խնդիրն է, անկախ կրոնական և գաղափարախոսական տարբերություններից, համախմբել տարբեր ազգերի ներկայացուցիչներին այս գաղափարի շուրջ: Առաջնային խնդիրն այն է, որ այս հարցով տեղեկացված լինեն այդ ազգերի օրենսդիրները, տեղեկատվական դաշտը և մտավորականները»,- նշեց մեր զրուցակիցը` վստահեցնելով, որ իրենց հաջողվել է շատերին համախմբել «հայոց պահանջատիրության գործի» աշխատանքներում: Վերջիններս լուրջ ճնշումներ են գործադրում, որպեսզի իրենց պետությունների ղեկավարներն այս հարցում քայլեր ձեռնարկեն: «Քաղաքական ճնշման, թե օրինական ճանապարհով, միևնույն է, թուրքական պետությանը ստիպելու ենք հայ ժողովրդի զավակներին վերադարձնել իրենց ազգային, հայրենական, կրոնական սեփական կալվածքները և գույքը»,-շեշտեց Մահշիկյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ